Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն

Էլմիրա Կարապետյանը
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Երևանում փետրվարի 27–ին և կեզրափակվի մարտի 5–ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման փուլն ու հետո նաև կիսաեզրափակիչը, դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիա:
Նշվում է, որ ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանն ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և զիջեց 12:15 հաշվով:
Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն
Էլմիրա Կարապետյանը 2–րդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում:
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Երևանում փետրվարի 27–ին և կեզրափակվի մարտի 5–ին:
Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Մկրտչյանը դարձել էր շարժվող թիրախ մրցաձևի Եվրոպայի չեմպիոն, իսկ փոխչեմպիոն էր դարձել Գոհար Հարությունյանը: Շարժվող թիրախի մրցաձևի խառը զույգերի մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանն ու Հայկ Մինասյանը դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ: Բացի այդ, հրաձգության Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով ոսկե մեդալներ է նվաճել շարժվող թիրախ մրցաձևում: Կանանց հավաքականը գրավել է 3–րդ տեղը: