Իսրայելական ինքնաթիռները գրոհել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ականատեսներին։
RT–ի Լիբանանի բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին հայտնել է, որ ռազմական ավիացիան այնքան ցածր է անցել, որ հռնդյունը լսելի է եղել ամբողջ քաղաքում։
Al Mayadeen հեռուստաալիքն էլ հաղորդում է, որ մարտի 2–ի լույս 3–ի լույս գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի Al Manar հեռուստաալիքի և Al-Noor ռադիոկայանի գլխավոր գրասենյակներին։
Իսրայելական ԶԼՄ–ները գրում են, որ Al Manar–ը կապված է «Հզբոլլահի» հետ։ Հրապարակված կադրերում երևում են միայն ծխի ամպերը, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։
Իսրայելական ԶԼՄ–ները գրում են, որ Al Manar–ը կապված է «Հզբոլլահի» հետ։ Հրապարակված կադրերում երևում են միայն ծխի ամպերը, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) իր Telegram– ալիքում հայտնել է, որ «հարվածում է Բեյրութում գտնվող «Հզբոլլահի» հրամանատարական կենտրոններին և զենքի պահեստներին»։
Հիշեցնենք` մարտի 2–ին իսրայելցի զինվորականները մի շարք թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութին։ ՑԱԽԱԼ–ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Լիբանանին հասցված հարվածներն իրականացվել են ի պատասխան «Հզբոլլահի» կողմից Իսրայելի հյուսիսային հատվածի հրթիռակոծության։