ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի ավագանու«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Որպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ` այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում»,– գրել է նա:
Հակոբյանը նշել է, որ շարունակելու է պայքարը հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվել հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։
«Հատուկ շնորհակալություն՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը և Անդրանիկ Թևանյանին՝ համատեղ աշխատանքի, քաղաքական գրագիտության և երևանցիների խնդիրներին հետևողական ու պատասխանատու մոտեցման համար։ Սիրելի երևանցի՜ շնորհակալ եմ վստահության համար: Կհանդիպենք Երևանի փողոցներում»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` Երևանում 2025 թ. սեպտեմբերի 17–ին տեղի ունեցան ավագանու ընտրություններ, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստացավ 12 մանդատ։