Վանաձորում բախվել են 2 «Օպել»․ կա 9 տուժած

Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Վանաձոր քաղաքում 2 «Օպել» մակնիշի ավտոմեքենա բախվել են, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Մարտի 2-ին, ժամը 10:15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վթարի հետևանքով 9 անձ տուժել է, բոլորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Խոշոր ավտովթար Երևանում. 4 տուժածներից մեկն անչափահաս է