Մակրոնը հրահանգել է ավելացնել միջուկային մարտագլխիկներն ու այլևս չհրապարակել դրանց թիվը

Այս տարի Ֆրանսիան կսկսի նաև գերձայնային մանևրող հրթիռների արտադրության աշխատանքները՝ կործանիչների և ապագա ավիակիրների վրա տեղադրելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է միջուկային մարտագլխիկների ազգային զինանոցն ավելացնելու որոշման մասին։ Այս մասին նա հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իլ Լոնգ սուզանավերի բազայում իր ելույթի ժամանակ։
«Նա ոչ ոքի պետք չէ և շուտով հեռանալու է». Թրամփը՝ Մակրոնի մասին
Պետության ղեկավարի խոսքով՝ Ֆրանսիան նաև կդադարեցնի միջուկային զինանոցի քանակի վերաբերյալ տվյալների հրապարակումը։
«Իմ պատասխանատվությունն է ապահովել, որ մեր միջուկային զսպման ուժերը պահպանեն իրենց խոցելու ունակությունը։ Դա հատկապես կարևոր է ներկայիս վտանգավոր իրավիճակում»,-նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ընթացիկ տարում իր երկիրը կսկսի ռազմավարական գերձայնային մանևրող հրթիռների արտադրության ծրագիրը, որոնք նախատեսված են կործանիչների և հեռանկարային ավիակիրների վրա տեղադրելու համար։
Մակրոնը պարզաբանել է, որ ներուժի հզորացման որոշման վրա ազդել են հակառակորդների մոտ սպառազինությունների զարգացման տեմպերը, նրանց միջև կոալիցիաների ձևավորման հավանականությունը, ինչպես նաև սպառազինությունների տարածման ռիսկերը։
Մակրոնը «թուլություն» է համարում այն, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Ուկրաինա զինվոր ուղարկել