Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Արգելափակվել են ռուսաստանցիներին դիվերսիաների մեջ ներքաշող հարյուրավոր ալիքներ. ԱԴԾ

Հաղորդվում է նաև, որ արգելափակվել են կեղծ ահաբեկչական սպառնալիքների, հեռավար խարդախության և այլ հանցագործությունների զանգվածային տարածման ալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Սեպտեմբերից արգելափակվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ռուսաստանցիներին դիվերսիաների և հեռավար խարդախության մեջ ներգրավելու համար օգտագործվող շուրջ 100 կապի ալիք։ Այս մասին հայտնում է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«2025 թվականի սեպտեմբերի 1-ից ՌԴ ԱԴԾ-ն` Ռուսաստանի ՆԳՆ–ի և ՔԿ–ի հետ համատեղ, բացահայտել և կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիաների և ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավելու և դրանք համակարգելու, ինչպես նաև կեղծ ահաբեկչական սպառնալիքների, հեռավար խարդախության և այլ հանցագործությունների զանգվածային տարածման համար օգտագործվող ավելի քան 100 ապօրինի կապի ալիք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։