Իրանը կշարունակի հարվածել թշնամիների ռազմաբազաներին. Փեզեշքիանը դիմել է ազգին

Իրանի նախագահը հայտնել է, որ իրենք կշարունակեն գնալ գերագույն հոգևոր առաջնորդի ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն հզոր հարվածներ հասցնել և ոչնչացնել մեր թշնամիների ռազմաբազաները: Այս մասին ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով։ Հեղափոխության առաջնորդի նահատակությունը դարձավ բազմամյա զոհաբերությունների գագաթնակետը: Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդի նահատակությունը երկար տարիներ կմնա իրանական ժողովրդի հիշողության մեջ։ Հանցագործների ոճիրը և Իրանի սիրելի զավակների նահատակությունը որևէ խաթարում չեն առաջացնում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վճռականության մեջ՝ իր պարտականություններն ու պատասխանատվությունները կատարելու հարցում»,- ասել է Փեզեշքիանը:
Նա ընդգծել է, որ իրենք հաստատակամ են Իրանի փառքի, անկախության և արժանապատիվ առաջընթացի ճանապարհը շարունակելու գործում։
Ըստ Փեզեշքիանի, Իրանը, ինչպես միշտ, հուսախաբ կանի իր թշնամիներին։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: