ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 1-2-ին սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածմերում սպասվում է նաև մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում մարտի 1-ին սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 2-4, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։