Թռիչքներ են հետաձգվել և չեղարկվել. «Զվարթնոց» օդանավակայանի տվյալները

Իրանն անորոշ ժամանակով փակել է երկրի օդային տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին դեպի Հայաստան և ՀՀ–ից դեպի այլ երկրներ նախատեսված որոշ չվերթեր հետաձգվել են։
«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ հետաձգվել են Դուբայից և Աբու Դաբիից չվերթերը: Քուվեյթի ուղղությամբ չվերթը չեղարկվել է։
Իրանի ուղղությամբ իսրայել–ամերիկյան հարվածներից հետո փակվել է Իրանի, Իսրայելի, Իրաքի և Կատարի օդային տարածքները:
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր հայտարարեց, որ «կանխարգելիչ» հարված է հասցվել Իրանին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ Վաշինգտոնը մասնակցում է Իրանի դեմ գործողությանը։