Տիգրան Քյոսայանի անվան մրցանակը կբաժանվի պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև

Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը կկազմի 3 միլիոն ռուբլի և կբաժանվի Սանկտ Պետերբուրգում բարձրահարկ շենքից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Փետրվարի 25-ին մի երեխա ընկել է Սանկտ Պետերբուրգի Բոգատիրսկի պողոտայում գտնվող շենքի 10-րդ հարկի պատուհանից: Բնակարանում եղել են նրա մայրն ու եղբայրը, մայրը զուգարան է գնացել, իսկ եղբայրն այդ պահին համակարգչով խաղալիս է եղել։ Անցորդները տեսել են, որ պատուհանի մոտ երեխա կա, նրանցից մեկը հանել է իր բաճկոնը, մյուսները բռնել են եզրերից, և երեխան ընկել է բաճկոնի մեջ։ Տղան հոսպիտալացվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխային փրկողներից 2-ը բուժքույրներ են։
«Ի սկզբանե ես ուզում էի մեկական միլիոն հատկացնել երկու բուժքույրներին, բայց հետո պարզվեց` փրկողներն ավելի շատ են եղել։ Տիգրանի մրցանակը տրվում է լավ մարդկանց, ուստի ես որոշեցի 3 միլիոն հատկացնել, որը հավասարապես կբաժանվի այդ լավ մարդկանց միջև։ Խոնարհումս ձեզ»,- գրել է Սիմոնյանը Telegram-ում։
Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը. նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով տղամարդուց: Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։ Պարգևն արդեն ստացել են դռնապան Խայրուլո Իբադուլաևը, որը Սանկտ Պետերբուրգում փրկել է պատուհանից ընկած մեկ այլ երեխայի, վերոնշյալ 2 դաստիարակչուհիները, ինչպես նաև Անապայում քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված տղամարդու ընտանիքը: