Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը. ԶԼՄ

Իրանական մի շարք լրատվամիջոցներ մեջբերել են Մոզաֆարի հայտարարությունը, սակայն պետական ԶԼՄ–ները նման լուր չեն հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Մեյսամ Մոզաֆարը հայտնել է, որ մահացել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի փեսան և հարսը։ Տեղեկությունը հայտնում է «Jamaran» գործակալությունը։
«Գերագույն առաջնորդի հարսն ու փեսան զոհվել են», - մեջբերում Է գործակալությունը քաղաքային խորհրդի անդամի հայտարարությունը։
Իրանական մի շարք այլ լրատվամիջոցներ ևս հղում են անում Մոզաֆարին, սակայն պետական ԶԼՄ–ները նման լուր չեն հայտնում։ Ըստ իրանական աղբյուրների` Խամենեին գտնվում է օպերատիվ շտաբում և ղեկավարում է ռազմական գործողությունները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի վրա հարձակումների հետևանքով 201 մարդ է զոհվել. Կարմիր մահիկ