Իսրայելը հարված է հասցրել Իրանին. ի՞նչ է կատարվում Թեհրանում

Իսրայելում շչակներ են գործարկվել, իսկ բջջային հեռախոսներին նախազգուշացում է ուղարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին։ Այս հայտարարությունն արել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը` նշելով, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Միաժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանում 3 պայթյուն է որոտացել։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ ամբողջ երկրում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, իսկ բջջային հեռախոսներին նախազգուշացում է ուղարկվել, որպեսզի մարդիկ մոտ մնան պահպանվող տարածքներին, քանի որ հնարավոր է` Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակվեն։
Իսրայելը փակել է օդային տարածքը։
Գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով բարդ որոշում է կայացվել։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն էլ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, կոչ է արել անհապաղ լքել երկիրը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Իսրայելն ու Իրանը կոշտ դիմակայության մեջ են։ Թել Ավիվը Թեհրանին մեղադրում է միջուկային ծրագրի զարգացման և Իսրայելի դեմ գործող զինված խմբավորումներին աջակցելու մեջ: Իրանն էլ համարում է, որ տարածաշրջանի անկայունության գլխավոր աղբյուրը Իսրայելն է։ Իրավիճակն ավելի թեժացավ, երբ արևմտյան երկրները սկսեցին հայտարարել, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը։
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը