ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պնդում է, որ որոշ ժամանակ առաջ Իրանի կողմից հրթիռների արձակում է գրանցվել:
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ն արձանագրել է, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայել պետության տարածքի ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՑԱԽԱԼ–ի` Իսրայելը գործարկել է հակաօդային պաշտպանությունը։
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր հայտարարել է, որ «կանխարգելիչ» հարված է հասցվել Իրանին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը մասնակցում է Իրանի դեմ գործողությանը։