ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Լուրը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
«Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը։
ՀՀ ԱԳՆ–ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին. հայտարարություն