ՀՀ ԱԳՆ–ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին. հայտարարություն

ԱԳՆ հայտնում է, որ շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ասված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
«ՀՀ քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում և Իսրայելում, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին»,– նշել է ԱԳՆ–ն։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
Գերատեսչությունը նաև թեժ գծի հեռախոսահամարներ է հրապարակել` Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ` +98 902 0059927 (անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ–ի թեժ գիծ` +37455620111 (նաև WhatsApp)), Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։