ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Մոտ 7 հրթիռային հարված է գրանցվել Թեհրանի այն շրջաններում, որտեղ գտնվում են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի նստավայրը և նախագահական պալատը։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը:
«Reuters»-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն օդային և ծովային հարվածներ է հասցնում Իրանին:
Նույն լրատվամիջոցը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին, հայտնում է, որ Իրանը պատրաստվում է «ջախջախիչ» պատասխան հարվածի։
Իսրայելի առողջապահության նախարարությունը հանձնարարել է բժշկական կենտրոններին դուրս գրել նրանց, ովքեր անհապաղ հոսպիտալացման կարիք չունեն:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները ժամանակավորապես կդադարեցնեն թռիչքները դեպի Իսրայել և Իրան:
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր հայտարարել է, որ «կանխարգելիչ» հարված է հասցվել Իրանին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը մասնակցում է Իրանի դեմ գործողությանը։