Ողջ հանրապետությունում ձյուն կգա, որոշ շրջաններում` առատ. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում ևս փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում փետրվարի 27-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։