Պակիստանի սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ 36 աֆղան զինյալ է սպանվել. նախարար

Անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 36 աֆղան թալիբ է մահացել, փոխհրաձգությունների ընթացքում զոհվել է նաև պակիստանցի 2 զինվոր։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը:
Նշենք, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլին և մի քանի աֆղանական քաղաքների. երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Թալիբանի» դեմ բաց պատերազմի մեկնարկի մասին։ Աֆղանստանը հայտարարել է պատասխան միջոցառումների և սահմանին լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու մասին։

«Այս պահին հաստատված տեղեկությունների համաձայն՝ պակիստանյան բանակի գործողության ընթացքում սպանվել է թալիբների ռեժիմի 36 զինյալ, բազմաթիվ վիրավորներ կան։ Պակիստանի բանակի երկու զինծառայող զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, երեքը վնասվածքներ են ստացել»,- հայտնել է Թարարը:

Անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին, ինչի հետևանքով, ըստ Աֆղանստանի իշխանությունների հայտարարությունների, զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Ուրբաթ գիշերը Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել էին, որ ի պատասխան ռմբակոծությունների լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ են սկսել պակիստանյան ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ՝ երկիրը սահմանազատող Դյուրանդի գծի երկայնքով: