Միլանում տրամվայը մխրճվել է խանութի մեջ. կա մեկ զոհ և վիրավորներ

Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները, վթարի հանգամանքները պարզվում են։
Sputnik
Միլանում տրամվայը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով կան զոհ և վիրավորներ, հաղորդում է La Repubblica-ը։
Հաղորդվում է, որ տրամվայը բախվել է խանութին, որի ներսում մարդիկ են եղել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ առնվազն 25-ը՝ վիրավորվել։
Փրկարարական ծառայությունները աշխատում են դեպքի վայրում, վթարի հանգամանքները պարզվում են։