Երևանում կայացավ հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Առաջնությունը կմեկնարկի մարտի 1-ին և կավարտվի մարտի 5-ին: Հայաստանը կմասնակցի 26 հրաձիգով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր պաշտոնապես մեկնարկեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 350 մարզիկներ 40 երկրից: ՀՀ-ն այս տարի ներկայացնում է 26 հրաձիգ:
Խաղերի բացումը պաշտոնապես ազդարարել է Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաները, մասնակից երկրների պատվիրակությունները, մարզիկներ, մարզիչներ և մարզասերներ:
Բացման արարողությունը մեկնարկեց լուսայի շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվեց հրաձգություն մարզաձևի գեղեցկությունը:
Լուսաձայնային շոու ծրագրից հետո տեղի ունեցավ մասնակից երկրների դրոշների շքերթը: Դրոշակակիրները մարզիկներ չէին: Հայաստանի դրոշը մարզահամերգային համալիր մտավ ամենավերջինը՝ որպես ընդունող երկրիր եւ բուռն արձագանքի արժանացավ հանդիսատեսի կողմից:
Հրաձգության Եվրոպայի առաջնությանը Երևանում կմասնակցեն ավելի քան 350 մարզիկներ 40 երկրից։ Կմասնակցի նաև Թուրքիան, Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել: Ռուսաստանը և Բելառուսը կմասնակցեն չեզոք դրոշի ներքո:
Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 26 հրաձիգով: Առաջնությունը կմեկնարկի մարտի 1-ին և կավարտվի մարտի 5-ին: Փետրվարի 28-ը կլինի մարզումային օր: