«Բուռն, բայց ցավոտ». Ադելիա Պետրոսյանը` օլիմպիական խաղերի ընթացքում ապրած հույզերի մասին

Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն օլիմպիական խաղերի ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հայտարարել է, որ Իտալիայի օլիմպիական խաղերն իրեն շատ հույզեր են տվել, որոնք առայժմ ցավոտ են իր համար:
«Օլիմպիադան յուրաքանչյուր մարզիկի հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու իրեն՝ անկախ արդյունքից: Դա ցնցում է, շատ բուռն հույզեր են: Ինձ համար դրանք առայժմ ցավոտ են, և դա նորմալ է: Ես նպատակներ չեմ դնում և դեռ չեմ հասկանում իմ հնարավորությունները: Պարզապես հագնում եմ չմուշկներս և առաջ եմ շարժվում»,- գրել է նա Telegram-ում:
Գեղասահորդուհին երախտագիտություն է հայտնել իրեն աջակցողներին։
«Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ հետ արդեն բավականին մեծ ճանապարհ են անցել, աջակցել և հավատացել են ինձ, ուրախացել և տագնապել են ինձ հետ, իսկ հիմա խնդրում են չհանձնվել և չվհատվել»,– նշել է նա։
Հիշեցնենք Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Նա ազատ ծրագրում ելույթ ունեցավ «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։
Ոսկե մեդալի արժանացավ ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ճապոնիայի ներկայացուցիչներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակաին:
Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող: