ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Բավրայի մաքսային անցակետը ժամանակավորապես փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ–ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է դեպի Վրաստան երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ հաղորդագրություն կտարածվի:
Ավելի վաղ հատնել էինք, որ Վրաստանը ձնաբքի և ցածր տեսանելիություն պատճառով ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը։ Խոսքը «Նինոծմինդա» - «Բավրա» անցակետ տանող ճանապարհ մասին է։