ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Իտալիայում կայացած 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի գեղասահքի Գրան պրիի եզրափակիչին: Այս մասին հայտնում է ռուսական РБК-ն:
Ավելի վաղ գեղասահորդուհու մարզիչ Դանիիլ Գլեյխենհաուզը հայտնել էր, որ հունվարին 18-ամյա Ադելիան մեջքի վնասվածք է ստացել:
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը Գրան պրիի եզրափակիչում հաղթել է երեք տարի անընդմեջ և Ռուսաստանի եռակի չեմպիոն է։
Հիշեցնենք` Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Նա ազատ ծրագրում ելույթ ունեցավ «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։
Ոսկե մեդալի արժանացավ ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ճապոնիայի ներկայացուցիչներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակային: