ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարվածի հետևանքով ՌԴ Բրյանսկի մարզի Բրյանսկի շրջանում խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական գործողությունների հետևանքով Բրյանսկի շրջանի Սվեն-Տրանսպորտնայա ավանում վնասվել է արտադրական տարածք և անգար։ Ցավոք, վիրավորվել է արտադրության աշխատակիցներից մեկը»,-իր տելեգրամյան ալիքում գրել է պաշտոնյան։
Բոգոմազը հավելել է, որ տուժածին հիվանդանոցում ցուցաբերվել է օգնություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։