ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից նշում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ զինվորը մահացել է Գեղարքունիքի մարզի N զորամասում, մեկ այլ զինծառայողի կրակոցից, և կա ձերբակալված։
Հիշեցնենք` փետրվարի 7-ին էլ հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: