Միջուկային հռետորաբանությունը նոր բանակցությունների թեմա կդառնա. Պեսկով

Կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ չնայած Կիևի հակասական հայտարարություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Միջուկային հռետորաբանությունը կդառնա ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլի գործոններից մեկը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, սա մի գործոն է, որը չի կարելի անտեսել», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ թեման կքննարկվի բանակցությունների ընթացքում:
Պեսկովը նաև նշել է, որ կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ չնայած Կիևի կողմից հնչող հակասական հայտարարություններին:
Զելենսկին խոստովանել է, որ հակամարտությունը չի ավարտվի առանց ՌԴ–ի հետ երկխոսության
«Առայժմ մենք տեսնում ենք, որ աշխատանքային գործընթացը շարունակվում է, շատ տարբեր հայտարարություններ ենք լսում Կիևի ռեժիմի ներկայացուցիչներից», - ընդգծել է նա:
Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով հնարավոր հանդիպման հեռանկարների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ հանդիպումը պետք է ամփոփի կատարված ամբողջ աշխատանքը:
Խելագար ծրագիր. Պեսկովը` Կիևին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման մասին