Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել ավիաբազայից թռչելուց քիչ անց. օդաչուն զոհվել է

Միջադեպի պատճառը պարզում է ավիավթարների հետաքննության հանձնաժողովը։
Sputnik
Թուրքական F-16-ը կործանվել է ավիաբազայից դուրս գալուց հետո, օդաչուն զոհվել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 00:56-ին կորել է ռադիոկապը և Բալըքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից թռիչք կատարած մեր F-16-ի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը։ Անմիջապես սկսված որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, հայտնաբերվել են դրա բեկորները», – ասվում է Х սոցցանցում նախարարության հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ օդաչուն զոհվել է։
Միջադեպի պատճառը պարզում է ավիավթարների հետաքննության հանձնաժողովը։