ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ուկրիանական զինուժը ՌԴ Բրյանսկի մարզի Տրուբչևսկի շրջանի Բելայա Բերյոզկա ավանում կամիկաձե դրոններով հարձակվել է շարժվող մեքենայի վրա, վիրավորվել են տղամարդ և կին: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Կիևի ռեժիմը թիրախային հարված է հասցրել շարժվող մեքենային։ Ահաբեկչական գործողությունների հետևանքով, ցավոք, վիրավորվել են խաղաղ բնակիչներ», - գրել է պաշտոնյան։
Բոգոմազի խոսքով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։