Հայաստանի առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդվում է, որ նախալեռնային և հովտային շրջաններում տեղումները կլինեն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-19մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր սպասվում է կարճատև անձրև։
Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին սպասվում են տեղումներ` գիշերը` ձյան, ցերեկը` ձնախառն անձրևի տեսքով։
Գիտնականները Երկրի վրա ուժեղացված «բզզոց» են արձանագրել. կարո՞ղ է դա ազդել առողջության վրա