Ոտքի կանգնեցնել երեխաներին. Պուտինը հանդիպել է զոհված հատուկ ջոկատայինների այրիների հետ

ՌԴ առաջնորդը առաջարկել է նաև քննարկել լրացուցիչ աջակցության միջոցառումները։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է հատուկ նշանակության զորքերի զինվորների այրիների հետ։ Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունը պետք է մշտապես ուշադրություն դարձնի զինծառայողների ընտանիքների աջակցությանը։
«Կցանկանայի լսել յուրաքանչյուրիդ, հետո մենք որոշ ընդհանուր եզրակացություններ կանենք։ Վստահ եմ, որ ինձ ևս դա պետք կգա հետագայում սոցիալական այդ ոլորտում` մեզ համար շատ կարևոր ոլորտում աշխատանքս կառուցելու համար», – ասել է նախագահը։
ՌԴ առաջնորդը առաջարկել է նաև քննարկել լրացուցիչ աջակցության միջոցառումները։
«Ուզում էի ձեզ հետ այսօր խոսել ձեր կյանքի մասին, ինչ կարելի է և պետք է անել լրացուցիչ ձեզ օգնելու, աջակցելու համար, և, ամենակարևորը, օգնելու ձեզ` ոտքի կանգնեցնել, ձեր, մեր երեխաներին», – ասել է Պուտինը հանդիպման ժամանակ։
Պուտինը պարբերաբար ընդգծում է հատուկ ռազմական գործողություններիբ զոհված հերոսների ընտանիքներին աջակցելու կարևորությունը։ 2024 թվականի դեկտեմբերին պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ նախագահը նշել էր, որ ՌԴ մարտիկների երեխաները նաև մեր և ձեր երեխաներն են։