Թուրքիայում 16 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. 13 տուժած կա

Տուժածներից 4-ի վիճակը ծանր է։
Sputnik
Թուրքիայի Սաքարյա նահանգում 16 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 13 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է IHA-ն:
«16 մեքենա, այդ թվում՝ ավտոբուսներ, երթուղային տաքսիներ և բեռնատարներ, բախվել են TEM մայրուղու վրա՝ Ալանջումա գյուղի մոտակայքում: Տուժել է 13 մարդ, նրանցից չորսի վիճակը ծանր է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալով՝ անհայտ անձը կամ անձինք ճանապարհի եզրին անվադողեր են այրել, վարորդներն այդ հատվածում կտրուկ արգելակել են, իսկ նրանց հետևից ընթացողները չեն հասցրել ժամանակին կանգ առնել։
Վթարի հետևանքով Անկարա տանող ճանապարհը փակվել է:
Երևան-Աբովյան ճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Nissan»–ին. տուժածներ կան