ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ մաքսատուրքերից բացի, կարող է առևտրային լիցենզիաներ օգտագործել օտարերկրյա պետությունների հետ «սարսափելի բաներ» անելու համար: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախ, ես կարող եմ լիցենզիաներ օգտագործել օտարերկրյա պետությունների հետ բացարձակապես «սարսափելի» բաներ անելու համար, հատկապես նրանց, որոնք մեզ տասնամյակներ շարունակ կողոպտել են», - գրել է ԱՄՆ նախագահն իր «Truth Social» սոցցանցում՝ մեկնաբանելով մաքսատուրքերի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը:
ԱՄՆ Գերագույն դատարանը փետրվարի 20-ին վճիռ է ընդունել, որ արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը, որի հիման վրա Թրամփը ներմուծման մաքսատուրքեր է սահմանել, թույլ չի տալիս նրան դա անել: Միացյալ Նահանգների նախագահը դատարանի այս որոշումը խայտառակություն է անվանել և նշել, որ պահուստային պլան ունի: