Մեծ Բրիտանիայի իշխանությունը չի բացառում ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան տուրքերը. Դաունինգ սթրիթ

Դաունինգ սթրիթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր աշխարհի բոլոր երկրների նկատմամբ իր կողմից ավելի վաղ սահմանված ներմուծման մաքսատուրքերի բարձրացման մասին՝ 10 տոկոսից հասցնելով 15 տոկոսի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի գրասենյակից այսօր հայտարարել են, որ ամերիկյան նոր մաքսատուրքերի սահմանումից հետո բրիտանական իշխանությունները չեն բացառում ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերի սահմանումը 15 տոկոսի չափով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փետրվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր աշխարհի բոլոր երկրների նկատմամբ իր կողմից ավելի վաղ սահմանված ներմուծման մաքսատուրքերի բարձրացման մասին՝ 10 տոկոսից հասցնելով 15 տոկոսի:
«Մենք ոչինչ չենք բացառում», - հայտարարել է բրիտանական վարչապետի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լոնդոնը դիտարկում է պատասխան տուրքերը: Նրա խոսքը մեջբերում է «Sky News» հեռուստաալիքը։
Գրասենյակից նաև հայտնել են` քանի որ բրիտանական արդյունաբերությունը չի ցանկանում առևտրային պատերազմ, Լոնդոնը կենտրոնացած է ամերիկացի գործընկերների հետ կառուցողական փոխգործակցության վրա:
Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել, որ արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը, որի հիման վրա Թրամփը ներմուծման մաքսատուրքեր է սահմանել, թույլ չի տալիս նրան դա անել: ԱՄՆ նախագահը դատարանի այս որոշումը խայտառակություն է անվանել և նշել, որ այլ պլան ունի: