Մեքսիկայում զանգվածային անկարգություններ են սկսվել Մենչոյի ոչնչացման մասին լուրերի ֆոնին

Մի շարք շրջաններում ուժեղացվել է իրավապահների ներկայությունը։
Sputnik
Մեքսիկայի հինգ նահանգում անկարգություններ են սկսվել «Խալիսկոյի նոր սերունդ» նարկոկարտելի ղեկավար Էլ Մենչոյի չեզոքացման մասին հաղորդագրությունների ֆոնին։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Մեքսիկական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների էպիկենտրոն է դարձել Խալիսկո նահանգը։ Փետրվարի 22-ի առավոտյան Տապալպայի մունիցիպալիտետում դաշնային գործողություն է իրականացվել։
Մարդիկ մեքենաներ են այրել ու ճանապարհներ փակել Գվադալախարայում, Պուերտո Վալարտայում, Թալայում և Տապալպայում:
Անկարգությունները տարածվել են նաև Միչոական, Նայարիտ, Տամաուլիպաս նահանգներում։
Մի շարք շրջաններում ուժեղացվել է իրավապահ ուժերի ներկայությունը։
ԱՄՆ–ն թմրամիջոցների դեմ պայքարի թեմայով բանակցում է Վենեսուելայի հետ․ պետքարտուղար
Առայժմ պաշտոնապես չի հաստատվել, որ խոշորագույն կարտելի ենթադրյալ առաջնորդը չեզոքացվել է։
Երկրի իշխանությունները համարում են, որ այս խմբավորումը Մեքսիկայի ամենադաժան և արագ աճող հանցավոր կազմակերպություններից մեկն է։ Խմբավորումը գործում է առնվազն 10 նահանգում։
Զանգվածային ցույցեր և բախումներ Մեքսիկայում. տուժել է ավելի քան 100 ոստիկան