Իրանն ԱՄՆ–ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ տեքստ է պատրաստում. ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Իրանն առայժմ պատրաստում է ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ տեքստը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Մենք հիմա մեր տեսակետների նախապատրաստման փուլում ենք»,-ասել է դիվանագետը:
Բաղայիի խոսքով՝ Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնության հասնելու հնարավորության մասին պնդումներն անհիմն են։
Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:
Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց` կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում: