Աջափնյակի արյունալի միջադեպի մասնակիցներից 1–ը կալանավորվել է, 5–ը տնային կալանքի տակ են

Աջափնյակի կրակոցների դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած արյունալի միջադեպի մասնակիցներից 1-ը կալանավորվել է, մյուսները տնային կալանքի տակ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աջափնյակի կրակոցների դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ։

«Սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,– նշեցին ՔԿ–ից:

Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրահատության սեղանին մահացել էր, մյուս 6-ին վիրահատել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։