Սևանում սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին բուժկենտրոն, որտեղ մահացել էր՝ գիտակցության չգալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Սևանի հրապարակում երեկ սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր։ Այս մասին հայտնում է Armlur.am–ը։
Կայքի տեղեկություններով՝ նա Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից էր։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ի կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ 20-ամյա երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։