Սասունիկ բնակավայրում ավտոմեքենան շրջվել է, վարորդը տեղում մահացել է

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ավտոմեքենան շրջվել է, կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 22-ին, ժամը 07։31-ին։ Հայտնել են, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը տեղում մահացել է»,–ասված է հայտարարության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգությանը։