Ռոնալդուն հայտարարել է, որ «պատկանում է Սաուդյան Արաբիային»

Կրիշտիանու Ռոնալդուն. Արխիվային լուսանկար
Փետրվարի սկզբին պորտուգալացի ֆուտբոլիստը հրաժարվեց խաղադաշտ դուրս գալ՝ ակումբի ղեկավարության նկատմամբ դժգոհության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, փետրվարի 22 - Sputnik. «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում լքել Սաուդյան Արաբիան։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Փետրվարի սկզբին պորտուգալացի ֆուտբոլիստը հրաժարվեց խաղադաշտ դուրս գալ՝ ակումբի ղեկավարության նկատմամբ դժգոհության պատճառով։ Բոյկոտից հետո Ռոնալդուն գոլ է խփել երկու անընդմեջ խաղում։

«Ես պատկանում եմ Սաուդյան Արաբիային։ Սա այն երկիրն է, որը ընդունել է ինձ, իմ ընտանիքին և իմ ընկերներին։ Ես երջանիկ եմ այստեղ և ուզում եմ մնալ այստեղ», - Ռոնալդուի խոսքերը մեջբերել է Ֆաբրիս Ռոմանոն սոցիալական ցանցում։

Ռոնալդոն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։ 41-ամյա պորտուգալացին «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2023 թվականից և այս ընթացքում 129 խաղում խփել է 114 գոլ։