ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Դեպի Մոսկվա թռչող 8 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Մոսկվա եկող 8 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», - գրել է Սոբյանինը Max հարթակում։
Նա նշել է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են ընկած բեկորների տեղում։
Իր հերթին «Ռոսավիացիան» հայտնում է, որ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման մեջ` թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։