ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Թուրքիայի հինգ նահանգներում այսօր ձերբակալվել է թմրամիջոցների վաճառքի մեջ կասկածվող գրեթե 350 մարդ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը։
«Ժանդարմերիան թմրավաճառների դեմ գործողություն է իրականացրել Ադանա, Բալըքեսիր, Բուրսա, Նևշեհիր, Չանաքքալե նահանգներում, ձերբակալվել է 346 կասկածյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ժանդարմերիայի հաղորդմամբ՝ ձերբակալությունները կատարվել են 93 հասցեներում, գործողությանը մասնակցել են շուրջ 650 ժանդարմ և վարժեցրած շներ։
Առգրավվել է 83,6 հազար թմրահաբ, թմրամիջոցների արտադրության համար նախատեսված 11 կիլոգրամ տարբեր հումք, ինչպես նաև զենք։