Ռուսական Ֆիոլետովո գյուղում նշվել է Մայրենի լեզվի միջազգային օրը

Տոնական ցերեկույթին երեխաները հանդես են եկել ռուսական և հայկական ժողովրդական պարերով, բանաստեղծություններով ու երգերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղում այսօր նշել են մայրենի լեզվի միջազգային օրը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից սահմանվել է 1999 թվականին: Ինչպես հայտնում է Երևանում Ռուսական տունը, տոնական օրվա առիթով գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ցերեկույթ, որի հյուրերն են եղել նաև ռուսական տան ներկայացուցիչները:
Ֆիոլետովո գյուղում կազմակերպված ցերեկույթի մասնակիցները
Դպրոցն ունի ավելի քան 180 աշակերտ։ Նրանք հենց առաջին դասարանից սովորում են ռուսերեն և հայերեն լեզուներ:
Միջոցառման տրամադրությունը դիպուկ բնութագրել են աշակերտուհիներից մեկի խոսքերը` «Մեր դպրոցում մայրենի լեզուն ոչ միայն ռուսերենն է, այլև հայերենը»:
Մոլոկանների Ֆիոլետովո գյուղի դպրոցը ռեկորդային թվով առաջին դասարանցիներ ունի
Տոնական ցերեկույթին երեխաները հանդես են եկել ռուսական և հայկական ժողովրդական պարերով, բանաստեղծություններով ու երգերով:
Գիրք նվիրելու օրվա (փետրվարի 19–ի) առթիվ էլ Ռուսական տան աշխատակից Այգուլ Շամսուտդինովան դպրոցական գրադարանին գրքեր է նվիրել: