Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս փետրվարի 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում փետրվարի 21-ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։