ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14:30-ի սահմաններում` Բագրատունյաց պողոտայի և Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում։
Բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 4 անձ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։