ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Բայկալ լճում ՈւԱԶ մակնիշի մեքենայով սառույցի վրայով անցնելիս խեղդված ութ մարդու մարմինները դուրս են բերվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ Իրկուտսկի մարզային քննչական վարչության ներկայացուցիչը։
«Բայկալում ՈւԱԶ-ով սառույցի վրայով անցնելիս խեղդված ութ մարդու մարմինները դուրս են բերվել»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման և անփութության հոդվածներով:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի ցերեկը Բայկալի Խոբոյ հրվանդանի մոտակայքում ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան ընկել էր սառույցի տակ։ ՔԿ–ի տվյալներով՝ մեքենայում եղել են վարորդը և Չինաստանից ժամանած 8 զբոսաշրջիկներից բաղկացած խումբը, փրկվել հաջողվել է միայն մեկ զբոսաշրջիկի։ Պատահարի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզված է։ Ավտոմեքենան ընկել է երեք մետր լայնությամբ սառցե ճեղքի մեջ, պատահարի վայրում խորությունը 18 մետր է։