Վրաստանում բեռնատարների համար բացել են ճանապարհը դեպի ՀՀ սահմաններից մեկը

Այս պահին «Վերին Լարսի» անցակետով երթևեկությունը դեռ փակ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Վրաստանում բեռնատարների համար բացել են ճանապարհը դեպի ՀՀ սահմաններից մեկը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային դեպարտամենտը:
Ավելի վաղ եղանակային բարդ պայմանների պառճառով ճանապարհը փակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրասնպորտային միջոցների համար:
«Ախալքալաք-ՀՀ սահման մայրուղում կցորդով և կիսակցորդիչով տրասնոպրտային միջոցների համար երթևեկությունը վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում:
«Վերին Լարսի» անցակետը դեռևս փակ է: