Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բրյանսկի շրջանի հիվանդանոցի տարածքի վրա. մարզպետ

Վնասվել է հիվանդանոցի շենքը, ամբողջությամբ ոչնչացվել է բժշկական մարդատար ավտոմեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բրյանսկի մարզի Ստարոդուբի շրջանի Վորոնոկ գյուղի հիվանդանոցի տարածքի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը FPV-դրոններով գրոհել են Ստարոդուբի շրջանի Վորոնոկ գյուղը։ Կիևի ռեժիմը թիրախային հարված է հասցրել հիվանդանոցի տարածքին։ Տուժածներ չկան։ Վնասվել է հիվանդանոցի շենքը, ամբողջությամբ ոչնչացվել է բժշկական մարդատար ավտոմեքենան», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։