Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարը

Նշենք, որ մինչ այս ՊԵԿ-ում կոռուպցիոն սկանդալներ են եղել, պաշտոնյաներ են կալանավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov հարթակից։
Նշենք, որ մինչ այս ՊԵԿ-ում կոռուպցիոն սկանդալներ են եղել, պաշտոնյաներ են կալանավորվել։ 2025 թվականի վերջին MakaryanNews-ը հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով Դուբայից Հայաստան է ներկրվել 400 iPhone։ Նա ընդգծել էր նաև, որ այդ ամենի հետևում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած։
«Էդգար Գևորգյանին 2026 թվականի փետրվարի 20-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին հայտնի դարձավ ՊԵԿ-ի 3 պաշտոնյայի և ևս 1 անձի կալանավորման մասին։ ՊԵԿ պաշտոնյաներն են մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը։
Ըստ նյութերի՝ նշված երեք պաշտոնյաները դեկտեմբերի 10-ին «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11 372 640 դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռը թաքցնելու դիտավորությամբ և հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը: