Օլիմպիական ելույթներից հետո Ադելիա Պետրոսյանին կանչել են դոպինգ թեստ հանձնելու

Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին Միլանի օլիմպիական խաղերի ազատ ծրագրից հետո կանչել են դոպինգ թեստ հանձնելու։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
Մրցելույթներից հետո Պետրոսյանն ընդգրկվել է այն մարզուհիների ցուցակում, որոնց կանչել են դոպինգի ստուգման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կազմակերպիչները Ադելիա Պետրոսյանին հրավիրել են մասնակցելու ցուցադրական ելույթներին, որոնք տեղի կունենան փետրվարի 21-ին։
Հիշեցնենք Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Նա ազատ ծրագրում ելույթ ունեցավ «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։
Ոսկե մեդալի արժանացավ ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ճապոնիայի ներկայացուցիչներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակաին: