Գերմանիայի ԱԳՆ–ն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանը

Թեհրանում Գերմանիայի դեսպանությունը հիմա միայն սահմանափակ հյուպատոսական օգնություն կարող է տրամադրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր էսկալացիայի վտանգի ֆոնին Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել Իրանը», - ասված է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Թեհրանում Գերմանիայի դեսպանությունը հիմա միայն սահմանափակ հյուպատոսական օգնություն կարող է տրամադրել:
Երեկ «The Wall Street Journal»-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իրանական ռազմական և կառավարական օբյեկտներին առաջնային սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի ստիպի միջուկային գործարք կնքել, և եթե Իրանի իշխանությունները դրանից հետո չհամաձայնեն ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջներին, ԱՄՆ-ն կպատասխանի լայնածավալ ռազմական արշավով:
Որևէ երաշխիք չկա, որ կհասնեն համաձայնության. փորձագետը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին